Այ Սի Սի Հայաստանի ազգային կոմիտեն, համաշխարհային Այ Սի Սի-ի աջակցությամբ, պատիվ ունի կազմակերպել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գերազանցության առաջին մրցույթը Հայաստանում` պատասխանատու բիզնեսներին ընծայելով «Նվիրում» մրցանակ:
Նվիրում 2024-ը մտադիր է ճանաչել տեղական և միջազգային մասնավոր ընկերություններին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և կայունության ոլորտում իրենց ամենաստեղծարար և ուշագրավ գաղափարների և գործունեության համար, որոնք իրականացվել են Հայաստանում 2023-2024 թվականների ընթացքում ի նպաստ երկրի բարելավմանը:
Սա գործում է որպես ոգեշնչման փարոս՝ տոնելով հեղափոխական գործողությունները, մասնավոր ոլորտի գերազանցությունը և կորպորատիվ պատասխանատվությունը ողջ երկրում: