Գնահատում
Այ Սի Սի Հայաստան
Գնահատման գործընթացը երկփուլանի է
Իրավասության
ստուգում
Ստացած բոլոր հայտերը կանցնեն իրավասության ստուգում: Իրավասության չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն անցնի գնահատման հաջորդ փուլ: Փոքր տեխնիկական թերություններ թույլ տված դիմորդների հետ կապ կհաստատվի և կթույլատրվի սեղմ ժամկետում շտկումներ կատարել:
Հայտերի գնահատումը
ժյուրիի կողմից
Բոլոր իրավասու հայտերը կուղարկվեն ժյուրիին և կգնահատվեն համապարփակ գնահատման չափանիշների ուղեցույցի հիման վրա: Ժյուրին նաև հաշվի կառնի հայտի հետ միասին ներկայացված ապացույցները (փաստաթղթեր, հղումներ և այլն):
Մրցանակի չափանիշներն են.
25%
Տվյալ նախաձեռնության համապատասխանությունը
25%
Տվյալ նախաձեռնության ազդեցության մասշտաբը
25%
Տվյալ նախաձեռնության ազդեցության որակը
25%
Տվյալ նախաձեռնության կայունությունը
Նյութերի վերանայումից հետո ժյուրիի անդամները կարող են հարցեր ունենալ և իրավունք է վերապահված
լրացուցիչ տեղեկատվություն կամ փաստաթղթեր պահանջել թեկնածուներից: Սակայն, ժյուրիի անդամները
անմիջականորեն թեկնածուներին չեն դիմի, այլ իրենց հարցերը կամ պահանջները կուղարկեն ԱյՍիՍի-ի միջոցով:
Երկար ցուցակ․
Ընկերությունները, որոնց հայտերը հասնում են 10 կամ ավելի բարձր միջին գնահատականի, կտեղադրվեն «երկար
ցուցակում», որոնց համառոտ նկարագիրը կներկայացվի Մրցանակաբաշխության կատալոգում։ Բացի այդ, նախքան Մրցանակաբաշխության արարողությունը, «երկար ցուցակի» ընկերությունների մասին տեղեկատվությունը կհրապարակվի Մրցանակաբաշխության հաղորդակցման ուղիներով:
Տարվա ԿՍՊ ղեկավար մրցանակի համար ժյուրիի կողմից գնահատումը կլինի երկփուլանի:
Առաջին փուլում ժյուրին
կդիտարկի հայտերը և կընտրի տվյալ անվանակարգի «կարճ ցուցակի» թեկնածուներին (եզրափակիչի մասնակիցներին):
Երկրորդ փուլում ընտրված եզրափակիչ մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի ժյուրիի հետ:
«Կարճ ցուցակի» թեկնածուները նախապես գրավոր ձևով կծանուցվեն, թե ինչ թեմաների կամ հարցերի վրա նրանք
պետք կենտրոնանան իրենց ներկայացումներում:
Ներկայացումների հիման վրա ժյուրին կընտրի հաղթողներին նշված անվանահարգերի համար:
Անվանահարգում հաղթող ճանաչելու համար, պահանջվում է առնվազն երեք հայտի առկայություն: Եթե
անվանահարգում հայտերի թիվը երեքից պակաս է, ակնառու դիմորդները կստանան ճանաչման հավաստագիր, սակայն
հաղթող չեն համարվի: Ժյուրին կարող է որոշել չշնորհել մրցանակ որոշակի անվանակարգում, եթե հայտերը չեն
համապատասխանում չափանիշներին։ Ժյուրին իրավունք ունի շնորհել երկու մրցանակ յուրաքանչյուր
անվանակարգում՝ Խոշոր ընկերության և ՓՄՁ-ի համար: