Nviroum

Մրցանակներ

Այ Սի Սի Հայաստան

Մրցանակի անվանակարգեր

Տարվա խոշոր ընկերություն

Տարվա ՓՄՁ ընկերություն

Տարվա ԿՍՊ առաջնորդ

Բոլոր երեք անվանակարգերի համար կարող են դիմել և խոշոր և փոքր ու միջին ձեռնարկությունները, քանի որ տրվելու են առանձին մրցանակներ նույն անվանակարգի համար և՛ խոշոր ընկերությանը, և՛ փոքր կամ միջին ձեռնարկությանը։ Մինչդեռ լավագույն ԿՍՊ ղեկավար անվանակարգը մեկն է թե՛ խոշորի, թե՛ ՓՄՁ-ի դեպքում։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ խոշոր ընկերությունը սահմանվում է որպես կազմակերպություն, որը հաշվետու տարվա վերջում (որի համար պետք է պատրաստվեն ֆինանսական հաշվետվությունները) գերազանցել է հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.
ա. Ֆինանսական հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ 10 միլիարդ ՀՀ դրամ
բ. Գործունեությունից եկամուտ՝ 20 միլիարդ դրամ
գ. Վիճակագրական կոմիտեի կողմից սահմանված կարգով հաշվարկված աշխատողների միջին տարեկան թիվը՝ 250

Ժյուրիի քվեարկության չափանիշները

25%

Նախաձեռնության արդիականությունը

25%

Նախաձեռնության ազդեցության մասշտաբը

25%

Նախաձեռնության ազդեցության որակը

25%

Նախաձեռնության կայունությունը

Անվանակարգում դիտարկվում են շրջակա միջավայրի վրա էական ազդեցություն ունեցող բնապահպանական նախաձեռնությունները։ Որպես հաստատում կարող են ծառայել ընկերության ջանքերը, որոնք միտված են.

 — Ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը (խնդրում ենք ներկայացնել հիմնական գործողությունները, արդյունքներն ու վերջին երեք տարիների համեմատականը).
 — Վերականգնվող էներգիայի սպառման աճին (խնդրում ենք ներկայացնել հիմնական գործողությունները, արդյունքներն ու վերջին երեք տարիների համեմատականը).
 — Ջրային ռեսուրսների սպառման նվազեցմանը (խնդրում ենք ներկայացնել հիմնական գործողությունները, արդյունքներն ու վերջին երեք տարիների համեմատականը):

 — Թափոնների կառավարմանը (խնդրում ենք ներկայացնել հիմնական գործողությունները, արդյունքներն ու վերջին երեք տարիների համեմատականը).
 — Կենսաբազմազանության ապահովմանը (խնդրում ենք ներկայացնել հիմնական գործողությունները, արդյունքներն ու վերջին երեք տարիների համեմատականը).
 — Հողի արդյունավետ օգտագործմանը (խնդրում ենք ներկայացնել հիմնական գործողությունները, արդյունքներն ու վերջին երեք տարիների համեմատականը):

 — Գնումների գործընթացում շրջակա միջավայրի պահպանության չափորոշիչների կիրառմանը (խնդրում ենք ներկայացնել հիմնական գործողությունները, արդյունքներն ու վերջին երեք տարիների համեմատականը).
 — Բնապահպանական խնդիրների վերաբերյալ աշխատակիցների, գործընկերների, այլ շահակիցների իրազեկմանն ու կարողությունների զարգացմանը (խնդրում ենք ներկայացնել հիմնական գործողությունները, արդյունքներն ու վերջին երեք տարիների համեմատականը):

Անվանակարգում դիտարկվում են ընկերությունների նախաձեռնությունները, որոնք վերաբերում են աշխատանքային միջավայրի բարելավմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ազդակիր համայնքների զարգացմանը և շահակիցների հետ փոխհարաբերությունների ամրապնդմանը: Որպես հաստատում կարող են ծառայել ընկերության ջանքերը, որոնք միտված են`

   Մարդու իրավունքների պաշտպանությանը. ընկերությունում մարդու իրավունքների պաշտպանության գրավոր քաղաքականության առկայությունը, որը համապատասխանում է համընդհանուր չափանիշներին (ԱՄԿ կոնվենցիաներ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը), և ընթացակարգերի նկարագրությունը, որոնք ապահովում են քաղաքականության կիրարկումը, այդ թվում`մատակարարման շղթայում:

   Բազմազան, ներառական և գրավիչ աշխատանքային միջավայրի ձևավորմանը, այդ թվում`
 — հավասար հնարավորությունների, ներառականության ապահովում և խտրականության բացառում
 — աշխատակիցների առողջության և անվտանգության ապահովում
 — աշխատակիցների կարողությունների զարգացում
 — մասնագիտական զարգացում և կարիերայի աճ
 — ըստ կատարողականի վարձատրության համակարգ
 — աշխատակիցների անձնական և աշխատանքային կյանքը հավասարակշռող միջավայրի ձևավորում
 — աշխատակիցների հետ սոցիալական երկխոսություն
 — աշխատակիցների անձնական տվյալների պահպանություն

   Հաճախորդների գոհունակության և հավատարմության բարձրացմանը, այդ թվում`
 — հաճախորդների առողջության և անվտանգության ապահովում
 — հաճախորդների համար ներառական պայմանների ապահովում
 — հաճախորդների բողոքների դիտարկման մեխանիզմներ
 — hաճախորդների գոհունակության ապահովում — հաճախորդների անձնական տվյալների պահպանություն
— կայուն սպառման խթանում և հաճախորդների

   Տեղական համայնքների զարգացմանը, այդ թվում`
 — սոցիալական ենթակառուցվածքների ձևավորում
 — տեխնոլոգիական զարգացում և հասանելիության ապահովում
 — զբաղվածության խթանում և կարողությունների զարգացում
 — գրագիտության բարձրացում
 — համայնքային նախագծերում ոչ պետական կազմակերպությունների հետ համագործակցություն
 — համայնքային նախագծերով զբաղվելու համար աշխատակիցներին մոտիվացում

Անվանակարգը վերաբերում է ընկերության լավ կառավարման
փորձին։ Որպես հաստատում կարող են ծառայել ընկերության ջանքերը, որոնք միտված են`

 — Խորհրդի կազմի բազմազանությանը, արհեստավարժությանը և անկախությանը
 — Ընկերությունում բազմազանության քաղաքականության առկայությունը
— Խորհրդի կազմը` ըստ անդամների ոլորտային մասնագիտացման, կարողությունների, փորձառության, տարիքի և սեռի.
 — Խորհրդում անկախ անդամների տեսակարար կշիռը, %
— Խորհրդի կից ձևավորված հանձնաժողովները (աուդիտի, վարձատրության, նշանակումների, ռիսկերի, կենսակայունության, էթիկայի և այլն) և դրանց կազմը.
 — Խորհրդին կից ձևավորված հանձնաժողովների
 — Խորհրդի և գործադիր մարմնի վարձատրության համաչափությանը և բացահայտմանը
— Ընկերությունում խորհրդի և գործադիր մարմնի վարձատրության քաղաքականության առկայությունը, որը ներկայացնում է վարձատրության կապը ընկերության արժեքների, կորպորատիվ կատարողականի և գործունեության երկարաժամկետ արդյունքների, այդ թվում` կենսակայունության թիրախների հետ
 — Ընկերության խորհրդի և գործադիր մարմնի վարձատրության բացահայտումների պրակտիկան

   Բարեվարքություն և հակակոռուպցիոն համապատասխանությանը
 — Ընկերության բարեվարքության և հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ բարձրագույն ղեկավարության հանձնառությունը (խնդրում ենք տալ համապատասխան հղումը)
— Ընկերության մասնակցությունը գործարար համայնքի հակակոռուպցիոն համապատասխանության hավաքական նախաձեռնություններում
— Կորպորատիվ վարքականոնների ու հակակոռուպցիոն քաղաքականությունների և ընթացակարգերի (նվերների, շահերի բախման, թեժ գծի և այլն) առկայությունը և աշխատակիցներին ու գործընկերներին
դրանց փոխանցման կառուցակարգերը
— Ազդարարման կառուցակարգեր

ISO 37001 հավաստագրումը կարող է դիտարկվել որպես հակակոռուպցիոն համապատասխանության
հավաստում:

   Ռիսկերի կառավարմանը և համապատասխանությանը
 — Ընկերության ռիսկերի կառավարման համակարգի նկարագրությունը, որը ներառում է գործարար վարվելակերպի, թվային անվտանգության, այդ թվում` տվյալների անվտանգության և գաղտնիության, ամպային լուծումների կիրառման, նույնականացման մեթոդների և հեռավար աշխատողների
անվտանգության, համապատասխանության և կենսակայունության, հատկապես՝ կլիմային առնչվող, մատակարարման շղթայի, աշխարհաքաղաքական և ընկերության ներհատուկ այլ ռիսկերի կառավարման
քաղաքականություններն ու ընթացակարգերը, ինչպես նաև ռիսկերի կառավարման, համապատասխանության և ներքին աուդիտի գործառույթները (խնդրում ենք տալ համապատասխան հղումը):

Տեղեկատվության բացահայտմանն ու թափանցիկությանը
 — Ընկերությունը մշակում և իր համացանցային էջում հրապարակում է տարեկան հաշվետվություն, որը բովանդակում է`
 — գործադիր մարմնի զեկույցը հաշվետու ժամանակահատվածում ընկերության կատարողականի վերաբերյալ, ներառյալ՝ հիմնական ռիսկերի (այդ թվում՝ սոցիալական, բնապահպանական) վերլուծությունը, գործունեության կանխատեսումները և հնարավոր ռիսկերը, դրանք կառավարելու եղանակները
 — կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը կազմակերպության նպատակները և կենսակայունության հաշվետվությունը կազմակերպության կորպորատիվ կառավարման զեկույցը

Scroll to Top