Մեր Մասին
Այ Սի Սի Հայաստան

Միջազգային առեվտրի պալատ (ICC)
2024 թվականին հիմնադրված, այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի.
1. Ճանաչել և պատվել ԿՍՊ փորձառությանը բացառիկ նվիրվածություն ցուցաբերած ընկերություններին և
անհատներին:
2. Խթանել կայուն և պատասխանատու բիզնես պրակտիկաները Հայաստանում:
3. Խրախուսել նորարարությունը սոցիալական և բնապահպանական մարտահրավերների հաղթահարման գործում:
4. Ցուցադրել ԿՍՊ լավագույն փորձը՝ այլ բիզնեսներին ոգեշնչելու համար:
5. Ձևավորել կորպորատիվ պատասխանատվության մշակույթ, որն ավելին է քան օրենսդրական պահանջները:
«Նվիրում», ԿՍՊ մրցանակները համահունչ են Այ Սի Սի Հայաստանի առաքելությանը՝ խթանել պատասխանատու
բիզնես վարքագիծը և կայուն տնտեսական աճը:
Այ Սի Սի-ի հիմնական արժեքներն են.
Մենք միասնական ենք
Մենք պիոներ ենք
Մենք ազատ ենք
Մենք առատաձեռն ենք
Այ Սի Սի-ն ունի եզակի դիրքեր՝ լինելով Միավորված ազգերի կազմակերպության Ընդհանուր խորհրդատվական կարգավիճակով միակ Առևտրի պալատը, G20-ում Սոցիալական խորհրդի կարգավիճակ և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) դիտորդի կարգավիճակ:
Մեր գլոբալ ծառայությունները ներառում են․
Incoterms, GIST, AOKpass, ATA Carnet, ICC Certificate of Origin և աշխարհում ամենահեղինակավոր Արբիտրաժային դատարանը։
Հանձնաժողովներն են՝
Արբիտրաժ և վեճերի այլընտրանքային լուծում
Ֆինանսաբանկային
Թվային տնտեսություն
Կորպորատիվ կենսակայունություն
Առևտրի և ներդրումային
Ձեռնարկատիրություն և ՓՄՁ
Մտավոր սեփականություն
Էներգիա և շրջակա միջավայր
Մարքեթինգ և գովազդ
Բացի այդ, վերջերս ստեղծվել են 4 աշխատանքային խմբեր, որոնք կենտրոնացած են զբոսաշրջության և հյուրընկալության, արհեստական ինտելեկտի, առողջապահության և Հնդկաստան-Հայաստան գործարար կապերի վրա: