Nviroum

Մեր Մասին

Այ Սի Սի Հայաստան

Միջազգային առեվտրի պալատ (ICC)

Այ Սի Սի-ն հիմնադրվել է 1918 թվականին Փարիզում, Ֆրանսիա, և այժմ գործում է 93 Ազգային կոմիտեների միջոցով ամբողջ աշխարհում` ներկայացնելով ավելի քան 45 միլիոն անդամ: Մեր առաքելությունն է խթանել խաղաղությունը, բարգավաճումը և բիզնեսի հնարավորությունները ամբողջ աշխարհում, աջակցել միջազգային առևտրի և ներդրումների աճին և պաշտպանել պատասխանատու բիզնես վարքագիծը և էթիկան:

2024 թվականին հիմնադրված, այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի.

1. Ճանաչել և պատվել ԿՍՊ փորձառությանը բացառիկ նվիրվածություն ցուցաբերած ընկերություններին և
անհատներին:
2. Խթանել կայուն և պատասխանատու բիզնես պրակտիկաները Հայաստանում:
3. Խրախուսել նորարարությունը սոցիալական և բնապահպանական մարտահրավերների հաղթահարման գործում:
4. Ցուցադրել ԿՍՊ լավագույն փորձը՝ այլ բիզնեսներին ոգեշնչելու համար:
5. Ձևավորել կորպորատիվ պատասխանատվության մշակույթ, որն ավելին է քան օրենսդրական պահանջները:

«Նվիրում», ԿՍՊ մրցանակները համահունչ են Այ Սի Սի Հայաստանի առաքելությանը՝ խթանել պատասխանատու
բիզնես վարքագիծը և կայուն տնտեսական աճը:

Այ Սի Սի-ի հիմնական արժեքներն են.

Մենք միասնական ենք

Մենք պիոներ ենք

Մենք ազատ ենք

Մենք առատաձեռն ենք

Այ Սի Սի-ն ունի եզակի դիրքեր՝ լինելով Միավորված ազգերի կազմակերպության Ընդհանուր խորհրդատվական կարգավիճակով միակ Առևտրի պալատը, G20-ում Սոցիալական խորհրդի կարգավիճակ և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) դիտորդի կարգավիճակ:
Մեր գլոբալ ծառայությունները ներառում են․ 
IncotermsGISTAOKpassATA CarnetICC Certificate of Origin և աշխարհում ամենահեղինակավոր Արբիտրաժային դատարանը։

Այ Սի Սի Հայաստանյան կոմիտեն հիմնադրվել է 2018 թվականին Երևանում, Հայաստան։ Այն ղեկավարում է գլխավոր քարտուղար Րաֆֆի Սեմերջյանը, ով 2022 թվականին ձևավորել է ներկայիս Գործադիր խորհուրդը, որը բաղկացած է 16 անդամից։ Այ Սի Սի Հայաստանում գործում են 9 Հանձնաժողովներ, որոնք ակտիվ են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով, որոնք գլխավորում են մի շարք կարևոր համաշխարհային և տեղական ծրագրեր:

Հանձնաժողովներն են՝

Արբիտրաժ և վեճերի այլընտրանքային լուծում

Ֆինանսաբանկային

Թվային տնտեսություն

Կորպորատիվ կենսակայունություն

Առևտրի և ներդրումային

Ձեռնարկատիրություն և ՓՄՁ

Մտավոր սեփականություն

Էներգիա և շրջակա միջավայր

Մարքեթինգ և գովազդ

Բացի այդ, վերջերս ստեղծվել են 4 աշխատանքային խմբեր, որոնք կենտրոնացած են զբոսաշրջության և հյուրընկալության, արհեստական ​​ինտելեկտի, առողջապահության և Հնդկաստան-Հայաստան գործարար կապերի վրա:

Scroll to Top